Նորություններ

GSP+

Մինչ այժմ Հայաստանի և Եվրոմիության միջև գործում էր Արտոնությունների մասին լխավոր համաձայնագրի կանոնակարգ /GSP/, որի համաձայն հայկական ապրանքները արտահանվում էին եվրոպական շուկա իջեցված սակագներով /ավելի քան 2000 ապրանքատեսակներ արտահանվելիս կարող էին ունենալ զրոյական մաքսային տուրքեր կամ ցածր դրույքաչափեր/։ Հայաստանը 2007 թ-ից սկսել է աշխատել Եվրոմիության հետ Արտոնությունների մասին լխավոր համաձայնագրի /GSP+/ բարելավված կանոնակարգը ստանալու ուղղությամբ։ Արտոնությունների մասին լխավոր համաձայնագրի /GSP+/ բարելավված կանոնակարգը /GSP+/ տրվում է շատ սահմանափակ թվով երկրների, որոնք համապատասխանում են մի շարք չափանիշների և պահանջների։ Արտոնությունների մասին լխավոր համաձայնագրի բարելավված կանոնակարգը /GSP+/ առնչվում է ավելի քան 6400 ապրանքատեսակների, որոնց համար գործում են զրոյական մաքսային տուրքեր կամ զրոյին մոտ դրույքաչափեր։

Եվրոմիությունը հանդիսանում է Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերներից մեկը։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում արտահանումների խրախուսումը Եվրոմիության երկրներ Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի։Եվրոմիությունը 16 այլ երկրների հետ միասին Հայաստանին հնարավորություն է ընձեռել 2008 թ դեկտեմբերից անցնել Արտոնությունների մասին լխավոր համաձայնագրի կանոնակարգի բարելավմանը/ GSP+ /։ Արտոնությունները հատկացվում են զարգացող երկրներին, որոնց մոտ գրանցված է առաջընթաց կառավարման և այլ համակարգերում, մասնավորապես, Հայաստանը միացել է 26 որոշում- բանաձևերի, որոնց կիրառման արդյունքում երկրին թույլատրվել է անցնել նոր առևտրային կանոնակարգի։Հիմնականում, Արտոնությունների մասին լխավոր համաձայնագրի կանոնակարգի բարելավմանը / GSP+ / անցնելը կարող է հետաքրքրություն առաջացնել այնպիսի ապրանքներ արտահանողների մոտ, ինչպիսիք են ծխախոտը, խմիչքները, բնական հյութերը, մրգերը, բանջարեղենը, ձկնային արտադրանքները և այլն։Արտոնությունները կարող են կրճատել արտահանման ծախսերը 10-50% ով։Բարելավված կանոնակարգը Հայաստանին հատկացվել է 3 տարի ժամկետով։ Արտոնյալ պայմաններից կարող է օգտվել Հայաստանի ցանկացած ձեռներեց, ով արտահանում է տեղական ծագման ապրանք և ունի “A” ձևի ծագման հավաստագիր՝ տրված ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի կողմից։

2003թ. հոկտեմբեր ամսից ՀՀ ԱԱՊ ''Էքսպերտիզա'' ՍՊԸ-ն վերանվանվեց ՀՀ ԱԱՊ ''Արմէքսպերտիզա'' ՍՊԸ-ի։ 2004թ. հոկտեմբեր ամսից ''Արմէքսպերտիզա'' ՍՊԸ գործառույթներից հանվեց ծագման հավաստագրերի տրամադրումը և այդ գործառույթը վերապահվեց ՀՀ ԱԱՊ-ին։ ''Արմէքսպերտիզա'' ՍՊ

Լրատու

Բաժանորդագրվել թարմացումների համար