ՀՀ ԱԱՊ <<Արմէքսպերտիզա>> ՍՊԸ-ի կողմից անշարժ և շարժական գույքի գնահատումը կատարվում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված, անշարժ գույքի գնահատման գործունեության մասնագիտական որակավորում ունեցող փորձագետների կողմից: Անշարժ գույքի գնահատման շուկայական արժեքը որոշվում է ՀՀ 04.10.2005թ. ընդունված թիվ ՀՕ-189-Ն <<Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին>> օրենքի, ինչպես նաև ՀՀ անշարժ գույքի գնահատման ՀՍՏ 252-2012 ազգային ստանդարտի համաձայն: Գնահատման օբյեկտներ կարող են հանդիսանալ
• Բնակարանները
• Բնակելի տները (առանձնատներ, ամառանոցներ)
• Հասարակական, գրասենյակային և արտադրական տարածքները
• Ոչ բնակելի և առևտրային տարածքները
• Ավտոտնակները • Ավտոմեքենաները անկախ մոդելից (գյուղտեխնիկա, շինտեխնիկա)
• Հողատարածքները (վարելահող, այգեգործական նշանակության) և այլն
Գնահատման գործընթացը բաղկացած է հետևյալ հաջորդական փուլերից.
Նախապատրաստական փուլ
• Անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում, որի համար անհրաժեշտ է պատվիրատուի անձնագրի, սոցքարտի, անշարժ և շարժական գույքի վկայականների պատճենները
• Հայտի ձևակերպում, պատվերի ընդունում
• Գնահատման առաջադրանքի ձևակերպում և պայմանագրի կնքում
Հիմնական փուլ
• Գնահատվող օբյեկտի տեղազննում և լուսանկարում
• Փաստաթղթերի ուսումնասիրում
• Անհրաժշետ տեղեկատվության հավաքում, մշակում և վերլուծություն
• Գնահատման համապատասխան սկզբունքների և մեթոդների ընտրություն
• Գնահատում՝ ընտրված մեթոդի /մեթոդների/ կիրառմամբ
• Տարբեր մեթոդներով հաշվարկված արդյունքների համադրում
• Գնահատման հաշվետվության կազմում և տրամադրում
Գնահատման աշխատանքներն իրականացվում են հնարավորինս սեղմ ժամկետներում (3-10 աշխատանքային օրվա ընթացքում)՝ կախված կատարվող աշխատանքի ծավալից և բարդությունից: