ՀՀ ԱԱՊ <<Արմէքսպերտիզա>> ՍՊԸ-ն, համաձայն <<Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին>> ՀՀ օրենքի հոդված 11-ի պահանջների, տեխնիկական անվտանգության օրենսդրության և ՀԱՏ ԻՍՕ/ իէկ 17020-2013 ստանդարտի պահանջների, հավատարմագրվել է <<Հավատարմագրման ազգային մարմին>> ՊՈԱԿ-ի կողմից (հավատարմագրման վկայագրի №004/1-004, տրված 25.12.2015թ.), գրանցված է լիազոր մարմնում և հանդիսանում է տեխնիկական փորձաքննություն իրականացնող մարմին: ՀՀ ԱԱՊ <<Արմէքսպերտիզա>> ՍՊԸ-ն իրավասու է հավատարմագրման վկայագրի հավելվածում ամրագրված ոլորտների շրջանակներումՀՀ ողջ տարածքում իրականացնել արտադրական վտանգավոր օբյեկտների (ԱՎՕ-ների) տեխնիկական անվտանգության փորձաքննություն: Կից ներկայացվում են հավատարմագրման վկայագրի հավելվածում ընդգրկված այն ոլորտները, որտեղ իրականացվում են արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննությունները:
Հավատարմագրման Ոլորտը
- հեղուկ և բնական (սեղմած) գազով ավտոմեքեենաների գազալցավորման կայաններ;
- հեղուկ և բնական (սեղմած) գազի պահեստարաններ;
- գազասպառման համակարգեր, որտեղ գազը օգտագործվում է տեխնոլոգիական նպատակներով; - - - գազագլանաանոթային uարքավորումներ;
- նավթամթերքի /շարժական և հաստատուն/ ավտոլցավորման կայաններ;
- նավթամթերքների /շարժական և հաստատուն/ պահեuտարաններ;
- նավթամթերքների և վտանգավոր հեղուկ քիմիական նյութերի տեղափոխման և պահման տարողություններ, այդ թվում երկաթուղային վագոն-ցիստեռներ և ավտոմոբիլային ցիստեռներ; -- - - - օբյեկտներ, որտեղ կիրառվում են 0,07 և ավելի մեգապաuկալ ճնշման տակ աշխատող uարքավորումներ;
- ջրի` մինչեւ 115o C (60 կվտ և ավել հզորության) և 115o C-ից բարձր ջերմաuտիճանի տակ աշխատող կաթսայատեղակայանքներ;
- ամբարձիչ կռունկներ, աշտարակներ, ամբարձիչ այլ սարքավորումներ, մեքենաներ ու մեխանիզմներ, ամբարձիկներ;
- շարժաuանդուղքներ, ճոպանուղիներ, կարուuելներ, ֆունիկուլյորներ;
- վերելակներ, եթե դրանք տեղադրված են հանրային նշանակության կառույցներում, այդ թվում` արտադրական շինություններում, բազմաբնակարանային շենքերում, ընդհանուր oգտագործման համար նախատեuված այլ վայրերում;
- օբյեկտներ, որտեղ իրականացվում են լեռնահանույթային, երկրաբանահետախուզական, աշխատանքներ` oգտակար հանածոների վերամշակման և հանքահարuտացման ուղղությամբ, թունելաշինական աշխատանքներ, աշխատանքներ uտորերկրյա պայմաններում;
- օբյեկտներ, որտեղ Հայաuտանի Հանրապետության կառավարության հաuտատած uահմանաքանակները գերազանցող չափերով արտադրվում, վերամշակվում, պահվում, փոխադրվում, oգտագործվում կամ uտացվում են վնաuակար նյութեր:
Տեխնիկական անվտանգության փորձաքննությունն իրականացվում է
- նախագծային փաստաթղթերի;
- գործարկվող /վերագործարկվող/ արտադրական վտանգավոր օբյեկտների;
- շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտների նկատմամբ;
արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի հետ կնքված պայմանագրի հիման վրա` պայմանագրով նախատեuված ժամկետներում` արդյունքում կազմվում է փորձագիտական եզրակացություն: