ԱՎՕ-ների մասնագետների տեխ․ ուսուցում և որակավորում

ԱՎՕ-ների մասնագետների տեխ․ ուսուցում և որակավորում

ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի <<Արմէքսպերտիզա>> ՍՊԸ-ի տեխնիկական անվտանգության ուսուցման, վերապատրաստման կենտրոնը իր գործառույթները իրականացնում է իր կանոնադրության և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության, շինարարական նորմերի և կանոնների, աշխատանքայն օրենսդրության և միջազգային ստանդարտների (ԻՍՕ) պահանջների համաձայն: Տեխնիկական անվտանգության ուսուցման, վերապատրաստման կենտրոնը իրականացնում է տեխնիկական անվտանգության ապահովման, աշխատանքի ապահովման, աշխատանքի պաշտպանության բնագավառների ինժեներատեխնիկական, ղեկավար և միջին օղակի անձանց, ինչպես նաև արտադրական վտանգավոր օբյեկտների շահագործող, սպասարկող մասնագետների վերապատրաստման, խորհրդատվության և գիտելիքների ստացմամբ որակավորման գծով աշխատանքի կազմակերպման ծառայության մատուցում:

Վերապատրաստման դասընթացների խորհրդատվության և գիտելիքների ստացման միջոցով ինժեներատեխնիկական անձնակազմին և շահագործող, սպասարկող մասնագետներին տրվում է գիտելիքներ՝ դիտարկվող ոլորտներում, արտադրական վտանգավոր օբյեկտներում, կիրառվող շահագործվող, սպասարկվող տեխնոլոգիական սարքավորումներում, տեխնիկական միջոցներում, մեքենասարքավորումներում, մեխանիզմներում աշխատանքների անվտանգ կատարման աշխատատեղի անվտանգ կազմակերպման գծով:

Վերապատրաստվող անձնակազմին ծանոթացվում է շինարարարկան, էներգետիկական, էկոլոգիական, հակահրդեհային անվտանգության, աշխատանքի պաշտպանության ոլորտների, նորմատիվ փաստաթղթերի, ուսումնական դիտակտիկ նյութերի հետ: Վերապատրաստման և խորհրդատվության ընթացքում բացահայտվում և վեր են հանվում արտադրական վտանգավոր օբյեկտներում շահագործվող, սպասարկվող տեխնիկական միջոցներում, մեքենաներում, մեխանիզմներում առկա և պոտենցիյալ վտանգները, բացահայտվում և գնահատվում են վտանգի ռիսկերը և դրանց գործոնները, որոնց շնորհիվ կարելի կլինի իրագործել անհրաժեշտ օբյեկտիվ և համարժեք միջոցառումներ:

Վերապատրաստման դասընթացների խորհրդատվության և գիտելիքների ստացման որակավորման կամ վերաորակավորման գործընթացը կատարվում է ինչպես տեսական դասընթացների, այնպես էլ դիդակտիկ նյութերի՝ պլակատների որոշ դեպքերում նաև էքսպոնատների կիրառմամբ: Կենտրոնը նաև իրականացնում է արտադրական վտանգավոր օբյեկտների նախագծերի մշակման խորհրդատվություն: Ստորև ներկայացվում է վերապատրաստվող, խորհրդատվությամբ և գիտելիքների ստացմամբ որակավորման կամ վերաորակավորման ենթակա անձնակազմի ցանկը:



ՀՀԱԱՊ << Արմէքսպերտիզա>> ՍՊԸ կազմակերպության կողմից մատուցվող վերապատրաստման դասընթացների և որակավորման ( վկայականի տրամադրմամբ) ծառայությունների ցանկը

                                 Ծառայության  տեսակի  անվանումը

1 .Շոգեկաթսաների, ջրատաքացման կաթսաների հնոցապան-օպերատորների, սառնարանային կոմպրեսորային կայանքների օպերատոր-մեքենավարների,սեղմած օդի կոմպրեսորների, կոմպրեսորավարների, ճնշման տակ աշխատող անոթների օպերատորների, բեռնամբարձ կռունկների բեռնակցող, ամրակապող, ճոպանողների ( ստրոպալշիկների) վերապատրաստման դասընթաց, գիտելիքների ստուգում և որակավորում (վկայականի տրամադրմամբ):

2. Շոգեկաթսաների, ջրատաքացման կաթսաների հնոցապան-օպերատորների, սեղմած օդի կոմպրեսորների կոմպրեսորավարների, ճնշման տակ աշխատող անոթների օպերատորների, բեռնամբարձ կունկների բեռնակցող, ամրակապող, ճոպանողների ( ստրոպալշիկների) որակավորւմ ունեցող անձնակազմի հերթական գիտելիքների ստուգում, խորհրդատվություն,որակավորման վերահաստաում:

3. Տեխնիկական անվտանգության բոլոր ոլորտների տեխնիկապես սարքին վիճակի և անվտանգ շահագործման համար պատասխանատու անձանց, ինժեներատեխնիկական անձնակազմի վերապատրաստման դասընթաց, գիտելիքների ստուգում և որակավորում, վկայականի տրամադրմամբ:

4. Տեխնիկական անվտանգության ոլորտի տեխնիկապես սարքին վիճակի և անվտանգ շահագործման համար պատասխանատու անձանց, ինժեներատեխնիկական անձնակազմի հերթական( 3 տարին մեկ անգամ ) կարճատև ուսուցում,  վերապատրաստում, գիտելիքների ստուգում, որակավորման վերահաստատում:

5. Բոլոր տեսակի ամբարձիչ կռունկների, էքսկավատորների, հորատող մեքենասարքավորումների, ավտոբեռնիչների, բուլդոզերների, բետոնամուղ մեքենաների, ավտովերհանների, ճանապարաշինարարական տարբեր մեքենաների մեքենավարների, մեխանիզատորների վերապատրաստման դասընթաց, գիտելիքների ստուգում և որակավորում( վկայականի տրամադրմամբ ):

 6. Բոլոր տեսակի ամբարձիչ կռունկների, էքսկավատորների, հորատող մեքենասարքավորումների, ավտոբեռնիչների, բուլդոզերների, բետոնամուղ մեքենաների, ավտովերհանների, ճանապարաշինարարական տարբեր մեքենաների մեքենավարների, մեխանիզատորների և այլ մասնագիտական կադրերի հերթական գիտելիքների ստուգում, խորհրդատվություն , որակավորման վերահաստաում:

7. Հեղուկացված   և  սեղմված գազի,  նավթամթերքի  լցավորման  կայանների   շահագործող  և  սպասարկող  անձնակազմի, նաև  պատասխանատու ինժեներատեխնիկական մասնագետների վերապատրաստման դասընթաց, խորհրդատվություն գիտելիքների ստուգում և որակավորում              ( վկայականի տրամադրմամբ ):

8. Հեղուկացված և սեղմված գազի, նավթամթերքի լցավորման կայանների շահագործող, սպասարկող անձնակազմի, նաև պատասխանատու ինժեներատեխնիկական մասնագետների հերթական գիտելիքների ստուգում, խորհրդատվություն, որակավորման վերահաստաում:

9. Տեխնիկական անվտանգության և աշխատանքի պաշտպանության տարբեր ոլորրտների նախագծողներին անվտանգության ինժեներների վերապատրաստման դասընթաց, գիտելիքների ստուգում և որակավորում, վկայականի տրամադրմամբ:

10. Տեխնիկական անվտանգության և աշխատանքի պաշտպանության տարբեր ոլորրտների անվտանգության ինժեներների հերթական գիտելիքների ստուգում, խորհրդատվություն, որակավորման վերահաստաում:

11.Արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգությանն ողղված միջոցառումների և անվտանգ արտադրական պրոցեսների կազմակերպման համալիր խորհրդատվություն:


Ծանոթություն՝

Բոլոր նշված ծառայությունների գները պայմանագրային են ու նախապես համաձայնեցվում են պատվիրատուի հետ:

2003թ. հոկտեմբեր ամսից ՀՀ ԱԱՊ ''Էքսպերտիզա'' ՍՊԸ-ն վերանվանվեց ՀՀ ԱԱՊ ''Արմէքսպերտիզա'' ՍՊԸ-ի։ 2004թ. հոկտեմբեր ամսից ''Արմէքսպերտիզա'' ՍՊԸ գործառույթներից հանվեց ծագման հավաստագրերի տրամադրումը և այդ գործառույթը վերապահվեց ՀՀ ԱԱՊ-ին։ ''Արմէքսպերտիզա'' ՍՊ

Լրատու

Բաժանորդագրվել թարմացումների համար