2003թ. հոկտեմբեր ամսից ՀՀ ԱԱՊ ''Էքսպերտիզա'' ՍՊԸ-ն վերանվանվեց ՀՀ ԱԱՊ ''Արմէքսպերտիզա'' ՍՊԸ-ի։ 2004թ. հոկտեմբեր ամսից ''Արմէքսպերտիզա'' ՍՊԸ գործառույթներից հանվեց ծագման հավաստագրերի տրամադրումը և այդ գործառույթը վերապահվեց ՀՀ ԱԱՊ-ին։ Բացի ծագման փորձաքննությունից իր գործունեության ընթացքում ''Արմէքսպերտիզա'' ՍՊԸ իրագործում է նաև անշարժ և շարժական գույքի գնահատում, ապրանքների որակի, քանակի և համալրիվության փորձաքննություններ,ներմուծվող ապրանքների ծագման փորձաքննութունններ, ծածկագրերի որոշումներ, թանկարժեք քարերի և մետաղների գնահատումներ։