Վերոնշյալ գործունեության շրջանակներում ՀՀ ԱԱՊ ''Արմէքսպերտիզա'' ՍՊԸ-ն համագործակցում է ՀՀ-ից արտահանվող և ներմուծվող սուբյեկտների հետ։ ՀԳՄ-ն իրականացնում է փորձաքննություններ Երկակի և ռազմական նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների ոլորտում։ Գործունեության ընթացքում ՀԳՄ-ն համագործակցում է ՀՀ այն տնտեսվարող սուբյեկտների հետ, որոնք են արտահանման և ներմուծման գործառույթներ, ինչպես նաև ՀՀ Պետական Եկամուտների կոմիտեի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ։ Փորձաքննություները անց են կացվում ապրանքատեսակների զննման և փաստաթղթային եղանակով։
Տնտեսվարող սուբյեկտները հատուկ մշակված բլանկերի վրա համապատասխան հայտը են ներկայացնում ՀԳՄ գլխավոր գրասենյակ, որի հետ համատեղ լրացվում է համապատասխան հատուկ հավելված՝ կից փաստաթղթերը մատնանշելու և առավել մանրամասն նկարագրելու համար։ Ելնելով հայտում նշված ապրանքատեսակների ընդհանուր բնութագրից՝ ՀԳՄ ղեկավարությունը աշխատանքների կատարման համար ըստ գերծունեության ոլորտի համապատասխան փորձագետ է նշանակում։ Փորձագետները, պայմանագրում նշված ժամկետների ընթացքում, ղեկավարությանն են ներկայացնում կատարված աշխատանքները՝ հաստատված տնօրենի կողմից, որն էլ հանձնվում է պատվիրատուին։ Ամսեկան կատարած աշխատանքների հաշվետվությունը ներկայացվում է ՀՀ Պետական շահագրգիռ մարմիններին(ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, ՀՀ Պաշտպանության նախարարություն, Ազգային անվտանգության ծառայություն)։ Փորձաքքված ապրանքների վերահսկման ենթակա լինելու դեպքում գործողությունները շարունակվում են համաձայն ՀՀ Կառավարության 09.11.2000թ. N1308-ն և 15.12.2011թ. N1785-ն որոշումների։
Փորձաքննության անցկացման ընթացակարգերն են՝
Գործունեության իրականացման ընթացքում ՀԳՄ-ի մասնագետները այցելում են ձեռնարկություններ, ընդհանուր կարծիք կազմելու նպատակով ծանոթանում են արտադրանքին, որը հետագայում օգտակար է լինում եզրակացությունների տրամադրման համար։ ՀԳՄ-ի նպատակն է հետապնդում հետագայում ակտիվ մասնակցություն ունենալու Երկակի և ռազմական նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների ցանկերի մշակման գործընթացներին, ինչպես նաև ընդգրկելու տարբեր հանձնաժողովներում՝ օրենսդրական բարեփոխումներ կատարելու նպատակով։ ՀԳՄ-ի փորձագետները աշխատում են տնտեսվարով սուբյեկտների հետ և ղեկավարությանն են ներկայացնում աշխատանքի վերջնական արդյունքը։